Պաշտոնանկ են եղել Մատաղիսի զորամասի հրամանատարն ու նրա 2 տեղակալները. պատճառը 3 զինվորների ջրահեղձման դեպքն է

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային 3 զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են պատասխանատվության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները: Որոշ զինծառայողների ենթարկել են կարգապահական տույժի»,­-հայտնեց Հակոբյանը:

Մայիսի 8­-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում. Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ­315195» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս