Հռոմի պապը կոչ է արել աղոթել Մեծ Բրիտանիայի ու Եգիպտոսի ահաբեկչությունների զոհերի համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել այս շաբաթ Եգիպտոսում ու Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ սատարումը հայտնել Եգիպտոսի ողջ բնակչությանը, ում դեմ երկու օր առաջ դաժան բռնություն է գործադրվել: Զոհերը, այդ թվում և երեխաներ, եղել են հավատացյալներ, ովքեր գնում էին տաճար աղոթելու, և նրանք սպանվել են այն բանից հետո, ինչ չեն ցանկացել հրաժարվել իրենց քրիստոնեական հավատքից»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում դիմելով հավատավորներին:
Այնուհետև նա կոչ է արել հավատացյալներին աղոթել «Մանչեսթերի սարսափելի ահաբեկչության զոհերի համար, որտեղ դաժանաբար կտրվեցին շատ երիտասարդների կյանքեր»:
Մայիսի 26ին անհայտ անձինք Եգիպտոսի էլ-Մինյա շրջանում կրակել են քրիստոնյա ղպտիների ավտոբուսի վրա, որն ուղևորվում էր դեպի տեղի տաճար: Հարձակման հետևանքով զոհվել են 28-35 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են:
Մայիսի 22-ին պայթյուն էր տեղի ունեցել «Մանչեսթեր-արենա» մարզադաշտում: Կատարվածի հետևանքով զոհվել էր 22, վիրավորվել 75 մարդ: