Ֆիլիպիններում իսլամիստ զինյալները սպանել են 19 խաղաղ բնակչի
Իսլամիստզինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի: Կառավարական զորքերի ու ահաբեկիչների միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 85-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆիլիպինների իշխանությունների տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց կողմից զինյալների սպանությունը տեղի է ունեցել Մարավի քաղաքում, որտեղ ներկա պահին շարունակվում են կառավարական ուժերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող իսլամիստների միջև բախումները: Զոհերի շարքում են երեք կին և մեկ երեխա: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 23-ի երեկոյան Մինդանաո շրջանում հայտարարել է ռազմական դրություն: Ֆիլիպինների բանակը Մարավի քաղաքում ոչնչացրել է 13 զինյալի: