 
                        «Չինական Սուպերլիգան չի հասնի եվրոպական առաջնությունների մակարդակին, նույնիսկ 50 տարի հետո». Կարլոս Տևես
 
                                    Արգենտինացին վստահ է, որ ամեն ինչ փողով հնարավոր չէ գնել:
«Չեմ կարծում, որ չինական առաջնությունը ընդունակ կլինի մրցակցել յուրաքանչյուր եվրոպական թոփ լիգայի հետ: Նույնիսկ եթե այստեղ գան մոլորակի լավագույն ֆուտբոլիստներ, դա ոչինչ չի փոխի, քանի որ տեղական ֆուտբոլը, ինչպես նաև երկրպագուները բացարձակ ուրիշ են:
Չեմ կարծում, որ մոտակա 50 տարիներին չինական ֆուտբոլը կհասնի եվրոպականի մակարդակին»,- Տևեսին է մեջբերում Clarin.com-ը:
Տևեսը 2016թ. դեկտեմբերի 29-ին «Բոկախունիորսից» տեղափոխվեց «Շանհայ Շենհուա»:
Նրա տարեկան աշխատավարձը չինական ակումբում կազմում է 40 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        