10 բան, որ չի կարելի անել թռիչքի ժամանակ
Մենք բոլոր շատ լավ գիտենք օդանավի անվտանգության ընդունված կանոնները. կարող ենք հեշտությամբ պատասխանել, թե որտեղ է տեղադրված թթվածնային դիմակներ և որտեղ են գտնվում վթարային ելքերը, որտեղ չի կարելի դնել պայուսակները և ինչ է պետք անել էլեկտրոնային սարքերի հետ:
Բայց կան չգրված կանոններ, որոնց պահպանումը Ձեր առողջության և հարմարավետության երաշխավորը կդառնա:
1. Խուսափեք սուր հոտերից
Դրանք կարող են հոգնեցնել և գլխացավ առաջացնել:
2. Շորտեր մի կրեք
Հաշվի առեք այն հանգամանքը, որ թռիչքների միջև ընկած ժամանակահատվածը հաճախ շատ կարճ է լինում, ինչը թույլ չի տալիս լավագույն կերպով կազամկերպել օդանավի մաքրությունը, ինչի արդյունքում էլ նստարանները, հնարավոր է, շատ մաքուր չլինեն: «Արգելված» հագուստի շարքին են դասվում նաև սքինի-ջինսերը, որոնք մեծացնում են ճնշումը երակների վրա:
3. Մի նստեք ամբողջ թռիչքի ընթացքում
Օդի ցածր ճնշումը կարող է դանդաղեցնել շրջանառությունը և կհանգեցնի արյան գնդերի ձևավորմանը, հատկապես՝ ոտքերում:
4. Ըմպելիքների մեջ աշխատեք ջուր չխմել
Տարաները, որոնց մեջ օդանավում պահում են ջուրը, բավականին հին են, ուստի փորձեք թռիչքից առաջ duty free-ից գնել ըմպելի ջուր:
5. Հրաժարվեք կոնտակտային լինզաներից
Ինքնաթիռում օդը շատ չոր է և կարող է աչքերի գրգռում առաջացնել:
6. Մի կատակեք
Բորտուղեկցորդները զգուշացնում են. աշխատանքային անձնակազմի անդամների և ուղևորների հետ մի կատակեք ահաբեկչության, զենքի և ինքնաթիռի առևանգման թեմաներով: Նմանատիպ կատակները կարող են խուճապ առաջացնել:
7. Մի քնեք թռիչքի և վայրէջքի ընթացքում
Երբ ինքնաթիռը բարձրություն է հավաքում կամ իջնում է, օդի ճնշումը չափազանց արագ է փոխվում: Սա ինքնին հաճախ հանգեցնում է անհանգստության և քնելու դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի սրվել՝ առաջացնելով գլխապտույտ, թմբկաթաղանթի վնասվածք կամ քթի արյունահոսություն:
8. Աշխատեք քիչ ուտել
Եթե քաղց եք զգում, իհարկե, ինքնաթիռի ուտելիքից պետք չէ հրաժարվել: Բայց հիշեք, որ Ձեր օրգաններն ասես կախված վիճակում լինեն, ինչն էլ նշանակում է, որ սննդի յուրացման գործընթացը դանդաղում է:
9. Խուսափեք ոտաբոբիկ քայլելուց
Լավ է, երբ Դուք Ձեզ հարմարավետ եք զգում, բայց պարտադիր չէ օդանավում տնային միջավայր ստեղծել: Մի մոռացեք կեղտոտ կոշիկներից գոյացած բակտերիաների մասին:
10. Պատուհանի մոտ մի քնեք՝ տաք ծածկոցով ծածկված
Բարյերը և ծածկոցները հրաշալի վայր են բակտերիաների համար: Հրաժարվեք այդ սովորությունից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը