Բաժիններ՝

Բանգկոկի փողոցները ջրասուզվել են տեղատարափի պատճառով

Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրեւի պատճառով, որը տեղացել է ողջ գիշերը: Փողոցներում ջրի բարձրությունը հասել է 40-­50 սանտիմետրի։

Երթեւեկելի մասի հեղեղումը ճանապարհներին սաստիկ խցանումների պատճառ է դարձել: Մայրաքաղաքի մի շարք դպրոցներ հայտարարել են, որ չեն կարողանա իրենց դռները բացել սովորողների առջեւ:

Ինչպես հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական բյուրոն, Բանգկոկում, ինչպես նաեւ երկրի հյուսիս­արեւելքում եւ կենտրոնական մասում անձրեւները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին:

Օդերեւութաբանների տվյալներով՝ մինչեւ կիրակի հորդառատ տեղումներ են սպասվում Թաիլանդի 77 նահանգներից 10­-ի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս