Կարեն Բոթոյանն այսօր կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ. որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
«Չնայած Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը նախապես չեն ընդգրկել կառավարության նիստի օրակարգում, բայց ըստ մեր աղբյուրների՝ այն վերջին պահին կավելացնեն: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Բոթոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում եւ կարողացավ բավականին մեծ ձայներ ապահովել կուսակցության համար, բայց եւ հետո հրաժարվեց մանդատից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: