Դատախազի նորանշանակ տեղակալը բազմաբնակարան շենքեր ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի 23-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Վահե Հարությունյանը ապրիլի 4-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հարությունյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում թվով երկու բազմաբնակարան բնակելի շենք: Որպես շարժական գույք է հայտարարագրված «IZH 271501» մակնիշի բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 19 միլիոն 500 հազար դրամ, իսկ հունվարի 1-ից մինչև մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում զինդատախազը եկամուտներ չի ունեցել:

Մինչ զինվորական դատախազ նշանակվելը Հարությունյանը զբաղեցրել է Գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնը, իսկ մինչ այդ էլ եղել է Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս