Համազգայինի Նյու Յորքի գլխամասն Արցախի զինուժին կնվիրաբերի 15 հազար ԱՄՆ դոլար
Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի գլխամասը հայտարարել է, որ Համազգայինի 50-ամյակին նվիրված փառատոնի ժամանակ հավաքված 15 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերելու է Արցախի զինված ուժերին:
Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն: Մայիսի 47-ը տեղի ունեցած 50-ամյակի միջոցառումների ժամանակ կազմակերպվել են ցուցադրություններ, քննարկումներ ու մշակութային ծրագրեր։