Բաժիններ՝

Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի ավանդական հեղափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-­ին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում:

«Ես կարող եմ հայտնել, որ այսօր պահակախմբերի հերթափոխում չի լինի»,­-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ որոշումն ընդունվել է, որպեսզի ազատեն ավանդական արարողության ժամանակ փողոցների փակմամբ զբաղվող ոստիկաններին:

Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ թագավորական գվարդիական զինվորների պահակախմբի հերթափոխումն առավել գունեղ եւ հայտնի արարողությունն է Լոնդոնում, որն ավանդաբար գրավում Է հազարավոր զբոսաշրջիկների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031