Բաժիններ՝

Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանին խորհրդային շրջանի ցուցանմուշներ է նվիրել

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի թանգարանը հարստացրեց խորհրդային շրջանի ցուցանմուշներով: Թանգարանի «ԽՍՀՄ-ի մասին պատմում են ցուցանմուշները» ժամանակավոր ցուցադրության մաս կազմող իրերն առաջին տիկինը ձեռք է բերել Վերնիսաժից: «Այս ցուցանմուշները մի տղամարդ էր վաճառում: Ես գնեցի՝ մտածելով, որ դրանք պետք կգան, ապա հիշեցի Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին եւ ցուցանմուշները սիրով նվիրեցի»,- թանգարանում շրջայցի ժամանակ մտահղացման մասին պատմեց Ռիտա Սարգսյանը:

405 ցուցանմուշների շարքում նամականիշներ են, թղթե եւ մետաղադրամներ, կլիշեներ, նկարներ եւ այլն:

Կարեն Դեմիրճյանի մտերիմներից մեկի՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքով` Մշակույթի բնագավառը  հոգածության կարիք ունի, եւ այդ առումով  առաջին տիկինը շատ մեծ աշխատանք է կատարում:

Կարեն Դեմիրճյան հիմնադրամի խորհրդի որոշմամբ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, առաջին տիկնոջը շնորհեց Կարեն Դեմիրճյանի անվան հուշամեդալ:

Կարդացեք նաև

«Այս բոլոր նմուշները շատ խոսուն են եւ այնքան բան են պատմում անցյալի մասին: Ես համարում եմ սա մարդկային , քաղաքացիական մի գեղեցիկ քայլ:  Այն, թե ինչպես դուք հիշեցիք մեր մասին, տեսաք այս իրերը եւ գնեցիք, այն, թե ինչպես ուրախացած բերեցիք եւ ինչպես ուրախանում եք հիմա, շատ բանի մասին են խոսում: Այս քայլով դուք մի նոր եզրով երեւացիք: Սա մի քայլ է, որն ամրապնդում է պատմության շղթան»,-իր խոսքում ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս