Կարեն Կարապետյանը բոլորին հորդորում է օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է:

Այդ իսկ պատճառով նա արդեն երկու օր է բոլոր նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարական է ուղարկել՝ 5 օրում գրել տվյալ նախարարության ոլորտի 5 տարվա զարգացման ծրագիրը: Բոլորը ցայտնոտի մեջ են հայտնվել, քանի որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում հնարակոր չէ 5 օրում 5 տարվա զարգացման ծրագիր գրել:

Նախարարությունների աշխատակիցներին, սակայն, զվարճացրել է վարչապետի օրինակը: Նա բոլոր գերատեսչություններին ուղարկել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մի քանի օրում գրած զարգացման ծրագիրը՝ որպես ամենաօրինակելի շաբլոն և հորդորել է այդ օրինակով գրել բնապահպանության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության և մյուս գերատեսչությունների զարգացման ծրագրերը: Վարչապետի շաբլոնը զավեշտալի է թվացել այն համատեքստում, որ Լևոն Ալթունյանը համարվում է վարչապետի ամենաչստացված կադրը, և հիմա, փաստորեն, վարչապետը բոլորին հորդորում օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից: Վարչապետն այդ քայլով փորձում է փրկել նաև իր մտերիմ ընկերոջը՝ Ալթունյանին՝ նորից նախարարի աթոռին պահելու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս