Բրիտանական ոստիկանությանը հայտնի է Մանչեսթրի ահաբեկչության կատարողի անունը
Ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, թե ով է կատարել ահաբեկչությունը Մանչեսթրում: Ադ մասին մայիսի 23-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները նշում են, որ իրենք գիտեն Մանչեսթրում հարձակում կատարած անձնավորությանը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով «Կոբրա» արտակարգ կոմիտեի նիստից հետո:
«Սակայն հետաքննության այս փուլում մենք չենք կարող հաստատել նրա անունը»,-հավելել է Մեյը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։