Թանկարժեք նվեր շեֆի հոբելյանի առթիվ. ինչ են պատրաստել նախարարությունում Արտեմ Ասատրյանի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարությունում որոշել են շեֆի հոբելյանի առթիվ թանկարժեք նվեր պատրաստել. ղեկավար մարմինը՝ փոխնախարարները, վարչությունների և բաժինների պետերը, 20 հազարական դրամներ են հավաքել, իսկ ահա մյուս աշխատակիցներից ուզել են 10 հազարական դրամ: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե ի՞նչ են գնելու այդ գումարով, թե՞, այնուամենայնիվ, որպես նվեր փողն են տալու նախարարին: Ասել է, թե սոցիալական օգնություն՝ սոցապնախարարին, որը, ըստ օդում կախված լուրերի, Երևանի Հյուսիսային պողոտայում շքեղ և ընդարձակ բնակարան ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։