Բաժիններ՝

Ադրբեջանցին ահաբեկչություն է ծրագրել Էրդողանի դեմ

Ադրբեջանցու հետ համագործակցող ԻՊ զինյալները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ընտրվել է քաղաքական ուժի նախագահ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»­ը, այս մասին հայտնել է Անկարայի նահանգապետ
Էրջան Թոփաջան:

Անկարայի ոստիկանությունը մայիսի 21-­ին իրականացրած գործողության արդյունքում չեզոքացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամի, ովքեր Թուրքիայի մայրաքաղաքում հարձակում են նախապատրաստել:

Նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչների հետքի վրա իրենց դուրս է բերել Ստամբուլում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էբու Հուսեյն Ջելիլովը: Ըստ նահանգապետի՝ ԻՊ անդամների թիրախային կետերից մեկը եղել է մայիսի 21­-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս