ԱՄՆ-ի առևտրի նախարարը նիրհել է Սաուդյան Արաբիայում Թրամփի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Թիիլբուր Ռոսսը նիրհել է Էր Ռիադում արաբական երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։
Թրամփի ճառը նախօրյակին հեռարձակվում էր ուղիղ եթերում, որը կազմակերպել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ելույթի եզրափակիչ մասում, երբ նախագահը խոսում էր առեւտրի կարեւորության մասին, տեսախցիկի օբյեկտիվն ուղղվել է նախարար Ռոսսի վրա, որը մի շարքում էր նստած նախագահի դուստր Իվանկայի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
https://www.youtube.com/watch?v=qvdmJ25ZXr8