«Արսենալը» 2 տարով կերկարաձգի պայմանագիրը Արսեն Վենգերի հետ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոտ է «զինագործների» հետ նոր պայմանագիր ստորագրելուն: Պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարվա համար: Ոչ բոլոր մանրամասներն են համաձայնեցված և եզրափակիչ բանակցությունները տեղի կունենան «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղից հետո, որը կկայանա մայիսի 27-ին:
Տնօրենների խորհրդի այդ նույն հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև ակումբի կառուցվածքային փոփոխությունները: Մասնավորապես, ղեկավարությունը պնդում է, որ ակումբում պետք է լինի մարզական տնօրենի պաշտոնը: Ըստ The Telegraph-ի տեղեկության, Վենգերը բացասական է վերաբերվում այդ նախաձեռնությանը, զգուշանալով, որ այդ փոփոխությունը կնեղացնի իր իրավունքների շրջանակը:
Վենգերը գլխավորում է «Արսենալը» 1996 թվականից: Վենգերի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը