![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքում վերջին ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/122.jpg)
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայրաքաղաքում առաջին պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, երբ ականապատ մեքենայով ահաբեկիչը ստուգման համար կանգնեցվել է մեծամասամբ շիաներով բնակեցված ԱբուԴաշիր թաղամաս մտնելու ժամանակ: Իսկ երկրորդ մահապարտը պայթեցրել է մեքենան ոստիկանական վարչության մոտակայքում:
Նույն օրը նմանօրինակ միջադեպ էր տեղի ունեցել նաև Բասրայում: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: