Պենտագոնը Սիրիային նոր հարված չհասցնելու նախապայման է առաջադրել
Միացյալ Նահանգները Սիրիային նոր հարված չի հասցնի, եթե ամերիկյան ուժերին որևէ վտանգ չսպառնա: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը: «Ես պարտավորվել եմ, որ նման բան չի կրկնվի, եթե մեր ուժերին ոչևէ վտանգ չսպառնա»,-Դանֆորդի խոսքերը մեջբերում է «Ռոյթերս»-ը:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Աթ Թանֆայում հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն դատապարտել է հարվածը՝ անվանելով գործողությունը «անօրինական և ոչ լեգիտիմ»: