Հնդկաստանի հյուսիսում շուրջ 14 հազար մարդ սողանքի հետևանքով մնացել է լեռներում
                                    Հնդկաստանի հյուսիսում գտնվող Բադրինատխ տաճար այցելած շուրջ 14 հազար հինդուներ արտաքին աշխարհից կտրվել են հզոր սողանքի պատճառով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախնական տվյալներով ուխտագնացների մեջ տուժածներ չկան:
Սողանքը ծածկել է դեպի Բադրինատխ տանող միակ մայրուղու 60 մետր հատվածը: Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ուխտագնացներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Ակնկալվում է, որ մինչև մայիսի 20-ի երեկո մայրուղին կմաքրվի
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    