Նախարարի պաշտոնակատարները՝ իրենց վերանշանակման մասին

«Ես կարծում եմ՝ ամեն դեպքում մենք մաքսիմալ ջանքեր ներդրել ենք, որպեսզի մեր առջև դրված առաջադրանքները կատարենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կառավարության ղեկավարն իր աշխատանքից գո՞հ էր, թե՞ ոչ։ Նա ասաց, որ փորձում են լավ անել տնային աշխատանքը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն էլ խոսելով իր վերանշանակման հնարավորության մասին՝ ասաց. «Մի քանի օր է մնացել։ Բոլորս կտեսնենք»։ Նա նշեց, որ վերանշանակվելու դեպքում կիրականացվեն բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսվել են։ Կրթության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն էլ հորդորեց մի քանի օր սպասել։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն էլ ասաց, որ վարչապետին պետք է ուղղել հարցը՝ արդյոք նա գո՞հ է իր աշխատանքից, թե՞ ոչ. «Ես ժամանակ առ ժամանակ զեկուցում եմ կատարած աշխատանքի վերաբերյալ և՛ վարչապետին, և՛ նախագահին։ Իհարկե, լինում են ընդհանուր աշխատանքային քննարկումներ, բայց ընդհանուր առմամբ, ինձ թվում է՝ այո»։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս