Բաժիններ՝

Ցուցադրվել է iPhone 8­-ի վերջնական դիզայնը

Համացանցում հրապարակվել են iPhone 8-­ի նոր լուսանկարները: Դրանք զետեղվել են BGR պորտալում։ Աղբյուրները կարծում են, որ մակետն ստեղծվել է Apple-­ում հաստատված այն գծագրերով, որոնց հիման վրա կարտադրեն iPhone 8­-ը: Դատելով ըստ նկարների՝ Apple­-ի նոր սմարթֆոնում հետին կափարիչը պատրաստված է ապակուց, իսկ կրկնակի խցիկը կլինի ուղղաձիգ, 3,5­ միլիմետրանոց հարակցիչը բացակայում է, ինչպես iPhone 7­-ի վրա:Նոր iPhone-­ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-­ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա 5,8­ դյույմանոց OLED­-դիսփլեյ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս