Մեծ Բրիտանիայի պահպանողականները հանդես են եկել Շոտլանդիայի հանրաքվեի դեմ
Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունն իր նախընտրական մանիֆեստում հաստատել է Brexit-ին վերաբերող երկու այն դրույթները, որոնք առավել խիստ քննադատության էին ենթարկվում քաղաքական ընդդիմախոսների կողմից՝ «Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի բացակայությունն ավելի լավ է, քան վատ համաձայնագիրը» եւ «այժմ ժամանակը չէ» Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի անցկացման համար։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնագրի բացակայությունն ավելի լավ է, քան վատ համաձայնագիրը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեզ մոտ հստակություն լինի մեր ապագայի նկատմամբ, որ մեզ մոտ հսկողություն լինի մեր օրենքների նկատմամբ, եւ որ մենք ավելի միասնական Միացյալ Թագավորություն ունենանք»,-ասված է մանիֆեստում:
Ներկայացնելով նախընտրական փաստաթուղթը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդգծել է, որ «իր բոլոր ջանքերը կնվիրաբերի այնպիսի համաձայնություն ձեռք բերելուն, որը կծառայի ողջ երկրի, նրա բոլոր մասերի շահերին»:
Մանիֆեստում շոշափվում է երկրի համար եւս մեկ կարեւոր հարց. Շոտլանդիայի խորհրդարանը վերջերս տարածաշրջանի առաջին նախարարի՝ Նիկոլա Սթերջենի խնդրանքով, որը քվեարկել էր ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի պահպանման օգտին, հավանություն է տվել անկախության նոր հանրաքվե անցկացնելու գաղափարին: Այժմ այդ հարցը քննարկվում է երկրի իշխանությունների կողմից:
«Պահպանողական կուսակցությունը՝ Թերեզա Մեյի ղեկավարությամբ, ամուր եւ կայուն միություն կապահովի, առանց այժմ երկպառակություն սերմանող շոտլանդական հանրաքվեի»,-ասված է մանիֆեստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: