Գիտնականներն ավելի երկար ապրելու նոր միջոց են հայտնաբերել
Մեծ ընտանիքները եւ ամուր սոցիալական կապերը պրիմատներին օգնում են ավելի երկար ապրել: Դա, պարզել են Էքսետերի համալսարանի գիտնականները՝ 21 տարվա ընթացքում Պուերտո Ռիկոյում ուսումնասիրելով շուրջ հազար մակաք-ռեզուսների:
Արդյունքը, մասնագետների կարծիքով՝ կիրառելի է նաեւ մարդու նկատմամբ: Հետազոտության մամուլի տեղակագիրը հրապարակված Է Phys.org կայքում:
Որպես պրիմատների մոտ սոցիալական կապերի քանակի ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մերձավորների թիվը: Պարզվել է, որ հարազատներից յուրաքանչյուրն առաջիկա տարում կենդանու մահվան հավանականությունը նվազեցրել է 2,3 տոկոսով:
Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալու, թե ինչպես են հնադարյան մարդիկ գոյակցել միմյանց հետ, եւ դա ազդել է արդյոք նրանց կյանքի որակի վրա: Քանի որ սոցիալական կապերը նպաստում են երկարակեցությանը, էվոլյուցիան կարող էր, այդ կերպ, նպաստել նախնադարյան հասարակությունների զարգացմանը: