Բաժիններ՝

Apple­-ի առաջին համակարգիչներից մեկը աճուրդի է հանվում Գերմանիայում. DPA

Ամերիկյան Apple ընկերության առաջին անձնական համակարգիչներից մեկը աճուրդի Է դրված Գերմանիայում: Կազմակերպիչներն ակնկալում են, որ սարքի գինը, որը չի կարող կատարել այսօրվա սարքերի համար տարրական առաջադրանքները, կարող է հասնել 335 հազար դոլարի: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը:

Քյոլնի աճուրդների տունն արդեն մայիսի 20­-ին պլանավորում է Apple­1 սարքի վաճառքից ստանալ 180 հազարից մինչեւ 300 հազար եվրո (200­-ից մինչեւ 335 հազար դոլար):

«Մեքենայի հաշվողական հզորություն այնպիսին է, որ այն չի կարողանա այսօրվա հաղորդագրություններից մեկն իսկ գրել էլեկտրոնային փոստով»,­-գործակալությունը մեջբերում է աճուրդի տան տնօրենի հայտարարությունը: Նա նշել է, որ սարքի
արժեքավորությունը դրա ֆունկցիոնալությունը չէ, այլ այն, որ մինչ օրս պահպանված աշխատող համակարգիչները հատուկենտ են: Apple-­1 առաջին համակարգիչը 1976 թվականին հավաքվել է Սթիվ Վոզնյակի կողմից կալիֆոռնիական Պալո­Ալտոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս