Բաժիններ՝

ԱՄՆ­-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը նմանակել է հարվածը ԿԺԴՀ-­ին. Nikkei

ԱՄՆ­-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ­-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ այժմ Կորեական թերակղզու մոտ գործող ԱՄՆ­-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ատոմային ավիակրի գլխավորությամբ, ԿԺԴՀ­-ին հարված է նմանակել՝ նրա զինվորական ղեկավարությանը հարկադրելով գործարկելու կապի արտակարգ միջոցները, որոնք սովորաբար լռում են:

Այդ ազդանշանների կալանման միջոցով հայտնաբերվել են մեծ քանակությամբ կարեւորագույն թիրախներ, ներառյալ ստորգետնյա բունկերները, որոշվել է դրանց հանդերձումը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս