Բաժիններ՝

Շուրջ երկու հարյուր ավիաընկերությունների արգելել են թռչել Եվրոպա

Եվրահանձնաժողովը հրապարակել է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում է թռչել Եվրոպա: Այս տարի դրանում հայտնվել են աշխարհի 16 երկրների 181 ավիաընկերություններ, ինչի մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում։

Նշվում է, որ նորացված ցուցակից բացառվել են Բենինի եւ Մոզամբիկի բոլոր փոխադրողները: Իսկ ցուցակում տեղ են գտել Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ջիբուտիի,
Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Գաբոնի, Ինդոնեզիայի, Ղրղզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Նեպալի, Սան­Տոմե եւ Պրինսիպիի, Սիեռա­ Լեոնեի եւ Սուդանի գրեթե բոլոր ավիաընկերությունները:

Բացառություն է արվել միայն առանձին ընկերությունների համար, որոնց թույլ են տվել թռիչքներ իրականացնել միայն որոշակի տեսակի օդանավերով: Օրինակ, ԵՄ չվերթները թույլատրել են Air Koryo­-ին (ԿԺԴՀ), Iran Air­ին եւ Afrijet­ին (Գաբոն): Բացի այդ, թռիչքների արգելքը վերաբերել է Iran Aseman Airlines-­ին, Iraqi Airways­-ին, Med­View Airlines-­ին (Նիգերիա) եւ ՈւՌԳԱ (Ուկրաինա) ավիացիոն ընկերությանը, Blue Wing Airlines-­ին (Սուրինամ), Mustique Airways-­ին (Սենթ­Վինսենթ եւ Գրենադիններ) եւ Air Zimbabwe­-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս