Բաժիններ՝

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, մայիսի 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.80C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս