«Ադրբեջանը կրկնում է այն տեխնոլոգիան, որ կար նախքան ապրիլյան պատերազմը»

«Այսօր Ադրբեջանի կողմից զենքի կուտակման և ավելացման տեխնոլոգիան ինքնին կրկնում է այն տեխնոլոգիան, որ կար նախքան ապրիլյան պատերազմը։ Ադրբեջանը գործը տանում է դեպի նոր կարճ, կամ ոչ այնքան կարճ պատերազմի։ Դա ակնհայտ է։

Նա չի փորձարկում զինատեսակի մոդելները, նա փորձում է հայկական կողմի ռեակցիան այդ հարձակումներին։ Եթե ես չեմ սխալվում, անցած գիշեր հայկական կողմն ընդունել է այդ կրակահերթերին համարժեք պատասխան տալու մասին որոշում, և հուսանք, որ դա զսպիչ գործոն կլինի Ադրբեջանի համար»,- 168.am-ին ասել է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սահմանին իրադրության սրելը և կիրառվող զենքի տրամաչափի մեծացումը։

Ըստ նրա՝ կասկածի տակ է հունիսին նախատեսվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, նաև դրանից հետո ԱԳ նախարարների հանդիպումը. «Այժմ, Ադրբեջանի կողմից իրադրության սրացումից հետո, պետք է մտածել՝ տեղի կունենա՞ արդյոք այդ այցը, և տեղի կունենա՞ հանդիպում։ Եթե հայկական կողմն աչք փակի այդ սրացման վրա, նա կպարտվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս