«Պաշտոնի բարձրության մասին ես իմ կենսագրության մեջ չեմ մտածել». Գևորգ Կոստանյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտարարեց, որ օրենսդիր գործունության մի տեսակով՝ օերնսդրական նախաձեռնության իրավունքի իրացմամբ, շատ է զբաղվել։ Նա հրեքեց, որ կարող է ղեկավարել ԱԺ պետաիրավական հանձնաժողովը։

«Չեմ կարծում։ Պառլամենտական պաշտոնները քաղաքական պաշտոններ են, այսինքն՝ անխուսափելիորեն քաղաքական գործունություն ենթադրում է։ Իսկ պատգամավորի գործունեությունը կարող է սահմանափակվել բացառապես օրենսդիր ՝ մասնագիտական գործունեությամբ։ Դա ինձ խիստ բավականացնում է»։

Կոստանյանը նշեց, որ գործադիր մարմնի մասին երկար չի մտածում և դժվար էլ մտածի։ Ըստ նրա՝ պաշտոնի բարձրությամբ չի որոշվում գործունեության արդյունավետությունը, քանի որ ցանկացած մարդ կարող է արժեզրկել ցանկացած պաշտոն. «Հետևապես՝ պաշտոնի բարձրության մասին ես իմ կենսագրության մեջ չեմ մտածել և վստահ եմ՝ չեմ էլ մտածի։ Ես գործունեության արդյունավետության կողմնակից եմ, ոչ թե պաշտոնի բարձրության չափման»։

Հարցին՝ դուք բարձրացրեցի՞ք դատախազի պաշտոնը, Կոստանյանը պատասխանեց. «Դուք գնահատեք»։

Տեսանյութեր

Լրահոս