Բաժիններ՝

ԵՄ-ն վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի քաղաքացիների համար

Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Նշված փաստաթղթի հրապարակումից 20 օր անց այն ուժի մեջ կմտնի:

Եվրոպական խորհրդարանն այս տարվա ապրիլի 6-ին քվեարկել էր հօգուտ այս որոշման:

«Սա պատմական օր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ-ի համար: Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք և հեռանում է խորհրդային անցյալից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս