Իրանի նախագահի թեկնածուն հորդորել է ընտրություններում քվեարկել Հասան Ռոուհանիի օգտին
Իրանի նախկին փոխնախագահ Մոստաֆա ՀաշեմիԹաբան երկրի քաղաքացիներին հորդորել է ընտրություններում քվեարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի օգտին, որն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
«Ես ցանկանում եմ, որ բոլոր թանկագին հայրենակիցներս իրենց ձայնը տան պարոն Հասան Ռոուհանիին՝ պահպանելու համար Իրանը, նրա հեղինակությունն ու ապագան, ինչպես նաեւ երկրի անվտանգությունը», գործակալությունը մեջբերում է ՀաշեմիԹաբայի խոսքը, որը Իրանի նախագահի չորս թեկնածուներից մեկն է:
Այն բանից հետո, երբ նախագահական մրցարշավից դուրս եկան երկրի ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներ, թեկնածուները մնացին ընդամենը չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա ՀաշեմիԹաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա ԱղաՄիրսալիմը:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: