Երկու թուրք գեներալ Գերմանիայից ապաստան է խնդրել
Երկու թուրք գեներալ մայիսի 16-ին ապաստան են խնդրել Գերմանիայից: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը: Պարբերականը հայտնում է, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանում քաղաքական ապաստան խնդրած գեներալներն առնչություն ունեն
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետ:
Գեներալների դիմումների նախնական ուսումնասիրությունից հետո նրանք տեղափոխվելու են Հեսսեն երկրամասի Գիսեն քաղաքում գտնվող ճամբար:
Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձից հետո մեծ թվով զինվորականներ, դիվանագետներ, լրագրողներ ու պարզապես սովորական քաղաքացիներ դիմել են եվրոպական տարբեր երկրներ՝ խնդրելով ապաստան տրամադրել:
Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա: Ընդհանուր առմամբ՝ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Թուրքիայի ավելի քան 7 հազար քաղաքացի: