Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ մարտական ԱԹՍ-նե՞ր են կիրառվել են. Ռազմինֆո
Ադրբեջանական զինուժի դեմ հայկական ուժերի կողմից մարտական ԱԹՍ-ների կիրառման մասին ադրբեջանական կողմի հայտարարությանն անդրադառնալով՝ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմից եղել են պատասխան գործողություններ։
Հասրաթյանը չմանրամասնեց, թե ինչ զինատեսակներ են կիրառվել հայկական կողմի պատասխան գործողությունների ընթացքում։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ հայկական կողմը մշտապես աշխատանք է տանում տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մշակման ուղղությամբ։
«Հայկական ռազմագիտական միտքը երբեք էլ տեղում կանգնած չի եղել, միշտ էլ եղել են նորարարություններ, և մենք միշտ էլ աշխատել ենք նորարարությունների ուղղություններով՝ լինի դա անօդաչու թռչող սարք, թե հակապայքարի այլ միջոց։ Միշտ չէ, որ մենք ամեն ինչի մասին պետք է բարձրաձայնենք»,-Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։