«Ջանլուիջի Դոնարուման թոփ դարպասապահ է, թեկուզ և շատ երիտասարդ է». Պեպ Գվարդիոլա
Իսպանացին հետաքրքրված է:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է «Միլանի» 18-ամյա դարպասապահի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Դոնարուման թոփ դարպասապահ է, թեկուզ և շատ երիտասարդ է: Նա հիասքանչ դարպասապահ է, ով 18 տարեկանում ունի գերազանց որակներ և հսկայական պոտենցիալ:
Նա շատ խոշոր է, բայց ինձ շատ դարպասապահներ են դուր գալիս: Դարպասապահը պետք է փրկի. դա ամենակարևորն է: Ես դարպասապահներից սպասում եմ, որ նրանք պետք է բռնեն գնդակը»,- Գվարդիոլային է մեջբերում Sky-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սիթին» հետաքրքրվում է Դոնարումայով և պատրաստ է նրա համար վճարել 35 մլն եվրո:
Transfermarkt-ը 18-ամյա դարպասապահին գնահատում է 20 մլն եվրո:
Ջիջիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը