Բաժիններ՝

Sotheby՚s-ի վաճառված ամենաթանկ ականջօղերը

Շվեյցարիայում կայացած Sotheby՚s-ի աճուրդում 57,4 միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառվել են ադամանդե ականջօղեր՝ յուրաքանչյուրը գրեթե 16 կարատ քաշով:

Միեւնույն ժամանակ վճարված գումարն էապես ցածր է եղել սկզբնական գնահատումներից. լոտի դիմաց ակնկալվում էր ստանալ 70 միլիոն դոլար, տեղեկացնում է BBC-ն:

Երկու քարերն էլ ոչ մի թերություն չունեն եւ արդյունահանվել են Հարավաֆրիկյան Հանրապետության հանքահորերում: Ականջօղերի գնորդը գերադասել է մնալ անհայտ:
Ականջօղերն ստացել են «Ապոլոն եւ Արտեմիս» անվանումները: Դրանք լիովին նույնական են բացառությամբ գույնի՝ «Արտեմիս» ադամանդը վարդագույն է, իսկ «Ապոլոնը՝ երկնագույն:

Այս առնչությամբ ադամանդների արժեքը նույնպես տարբեր է: «Արտեմիս» քարը վաճառվել է 15,5 միլիոն դոլարով, իսկ «Ապոլոնը»՝ 42,5 միլիոն դոլարով:

Գնի այս տարբերությունը բացատրվում է նրանով, որ երկնագույն ադամանդները հանդիպում են ավելի հազվադեպ, քան վարդագույնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031