Բաժիններ՝

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից պետբյուջե մուտքագրված եկամուտներն ավելացել են

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտների գծով մուտքագրվել է շուրջ 918.7 մլն դրամ՝ 18.2 անգամ գերազանցելով առաջին եռամսյակի ծրագիրը և 12.6 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, նշվածը պայմանավորված է «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության կողմից 2017 թվականի երկրորդ եռամսյակում նախատեսված 856.5 մլն դրամն առաջին եռամսյակում վճարելու հանգամանքով:

Հաշվետու տարում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվել են շուրջ 2 մլրդ դրամ տոկոսավճարներ` 2.5 անգամ գերազանցելով առաջին եռամսյակի ծրագիրը և 1.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից հունվար-մարտ ամիսների ընթացքում ստացվել են 19.9 մլն դրամ շահաբաժիններ` կազմելով ծրագրով նախատեսվածի 1.8%-ը: Նախորդ տարվա համեմատ շահաբաժիններից մուտքերը գրեթե չեն փոփոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս