Ծառուկյանը հետ է քաշվում. նա որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է:
Կարծիքներ կան, որ մարզպետ և պատգամավոր Գրիգորյան եղբայրներն էլ ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, որի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Հ. Ղազարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտաշատում աշխատել է Արայիկ Գրիգորյանի օգտին, որը ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ ավելի քան 45 հազար ձայն է ստացել: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին Արտաշատի ընտրություններում, եթե վերջինս որոշի դիմակայության գնալ ՀՀԿ-ի հետ։ Որոշումը ավելի կհաստատվի և կհիմնավորվի, եթե Ծառուկյանը կարողանա թեկնածուի անձը համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ ու որ այդ անձը ոչ մի ընտանեկան թշնամանք չունենա Աբրահամյանների հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։