Լիտվան ճանաչվել է ամենաշատն ալկոհոլ օգտագործող երկիր
Լիտվայի բնակիչներն ալկոհոլի օգտագործման մակարդակով 2016 թվականին դարձել են համաշխարհային առաջատարներ: Այդ մասին հաղորդում է Deli-ն, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Լիտվայում 2016-ին մեկ բնակիչը միջինը օգտագործել է 16 լիտր ալկոհոլ: Երկրորդ տեղում գտնվում է Բելառուսը, որտեղ երկրի յուրաքանչյուր բնակչի մեկ տարում բաժին է ընկել 15 լիտր ալկոհոլ: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լատվիան՝ յուրաքանչյուր բնակչի բաժին ընկած 13 լիտրով:
Ռուսաստանը և Լեհաստանը զբաղեցրել են 4րդ հորիզոնականը՝ յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող 12-ից մի փոքր ավելի լիտր ալկոհոլի ցուցանիշով: