Բաժիններ՝

Թրամփը Բրյուսելում կհանդիպի Մակրոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքային ճաշ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Բրյուսել այցի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ռիա­նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը:

«Նա աշխատանքային ճաշ կանցկացնի Ֆրանսիայի նորընտիր նախագահի հետ, դա կլինի նրանց առաջին հանդիպում»,­-ասել է Մակմաստերը՝ Սպիտակ տանը կայացած բրիֆինգի ընթացքում:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսին կայցելի Սաուդյան Արաբիա, Իսրայել և Վատիկան, այնուհետև կուղևորվի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-­ի գագաթնաժողովին և Սիցիլիայում կայանալիք «մեծ յոթնյակի» հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս