Բաժիններ՝

«Չելսին» պատրաստվում է 200 մլն ֆունտ ծախսել ամառային տրանսֆերների վրա

«Չելսիի» ղեկավարությունը նախատեսում է տրանսֆերային լուրջ արշավ անցկացնել: Լոնդոնյան ակումբը ցանկանում է ամրապնդել բոլոր դիրքերը: Նոր ֆուտբոլիստների ձեռքբերման վրա ակումբը կարող է ծախսել ավելի քան 200 մլն ֆունտ:

«Չելսիի» նպատակների ցուցակում հայտնվել են հարձակվողներ Ռոմելու Լուկակուն («Էվերթոն») և Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն («Էվերթոն») և պաշտպան Վիրգիլ վան Դեյկը («Սաութհեմփթոն»):

ԱՊԼ-ում հաղթանակի հասնելուց հետո «Չելսին» պատրաստվում է Կոնտեին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս