36.000 դրամ կենսաթոշակ. որ դեպքում կստանաք
Dialogue.am կայքի «Սոցիալական իրավունք» շարքն իր ընթերողներին արդեն ներկայացրել զինվորական կենսաոթաշկների տեսակները և դրանց տրամադրման կարգը: Այս մեկը զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվող զինվորական թոշակի մասին է, որով հանգամանորեն ներկայացվում և մեկնաբանվում է, թե երբ և որ դեպքերում կերակրողին կորցնողի համար թոշակ կստանաք:
Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում հիմնական կենսաթոշակի չափը, որը ներկայումս կազմում է 16.000 դրամ, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ:
Այսպես՝ կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակը ընտանիքի անդամներին նշանակվում է հետյալ դեպքերում՝
- զինծառայողը մահացել (զոհվել) է ծառայության ընթացքում ստացած վնասվածքի, խեղման կամ առաջացած հիվանդության պատճառով
- անհայտ կորել է ծառայողական պարտականությունները կատարելիս
- ծառայությունից ազատվել է սահմանված կարգով և կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել, բայց թոշակը ստանալու համար դիմում չի ներկայացրել և ծառայությունից ազատվելուց հետո` 6 ամսվա ընթացքում, մահացել է:
Իսկ ով է համարվում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
- անչափահաս՝ 18 տարին չլրացած երեխան
- մինչև 23 տարեկան ուսանող զավակը
- 18 տարին չլրացած եղբայրը, քույրը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում
- 18 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում
- զոհված զինծառայողի ծնողը և ամուսինը, եթե նրանց տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է կամ հաշմանդամ ճանաչվել
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չափը հաշվարկվում է՝
1. Սպայական, ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դեպքում՝
Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար նախատեսվում է գումար, եթե նա առկա (ցերեկային) ուսուցմամբ է սովորում և Կերակրողին կորցնողի թոշակը հաշվարկվում է այսպես՝
Մահացած կերակրողի վերջին զինծառայության զբաղեցրած պաշտոնը, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.
Մահացած կերակրողի ծնողների և այրիի համար ևս նշանակվում է թոշակ, որը հաշվարկվում է այսպես՝
վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:
2․ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում ` զինվորական կենսաթոշակի չափը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և կազմում է կայուն 24․000 դրամ:
3․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կայու է և կազմում է 36․144 դրամ:
Ո՞ւմ դիմել և ինչ ժամկետներում՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակն ստանալու համար
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, այն դեպքում, երբ նա մինչ այդ ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք և ընտանիքի անդամի կողմից կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (անհայտ կորելու) օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Եթե ընտանիքը համապատասխանում է վորոնշյալ կարգավիճակներից որևէ մեկին, ապա ընտանիքի անդամներից մեկը կենսաթոշակը ստանալու մասին գրավոր դիմումը՝ ստորև նշված փաստաթղթերով, պարտավոր է ներկայացնել այն գերատեսչության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվել է զոհվածի կենսաթոշակի գործը՝ ԱԻՆ, ՊՆ, ԱԱԾ:
Անհրաժեշտ փաստաթղթերը…
Կերակրողին կուրցնելու դեպքում թոշակ նշանակելու համար համապատասխան ստորաբաժանում պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը (սոց քարտ) կամ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
4) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին, այսինքն՝ մահվան վկայականը:
Հիշե՛ք, թոշակի հետ միասին օրենքը նախատեսել է նաև ամենամսյա պարգևավճար՝ զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, որոնց չափն ու տրամադրման կարգը հաստատված է Կառավարության 2011-ի համապատասխան որոշմամբ, այլ մանրամասների համար ծանոթացեք մեր մյուս հրապարակմանը:
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
www.dialog.am