Կիևը Ուկրաինայում արգելել է ռուսաստանյան «ՎԿոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Այդ մասին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի ստորագրած հրամանագիրը, որով նա հաստատել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) համապատասխան որոշումը:
«Պետության ղեկավարը գործողության մեջ է դրել «Անհատական տնտեսական եւ այլ սահմանափակիչ միջոցների (պատժամիջոցների) կիրառման մասին ԱԱՊԽ-ի ապրիլի 28-ի որոշումը»,-նշել են նախագահական վարչակազմում:
Սահմանափակումները սահմանվել են մեկ տարի ժամկետով: Այս անգամ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց ցուցակը բաղկացածէ 1228, իսկ իրավական անձերինը՝ 468 մարդուց: Ցուցակը համալրել են Պետդումայի մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Սահմանադրական դատարանի դատավորներ:
Մայիսի 16-ին Կիեւը նաեւ Ուկրաինայում արգելել է ռուսաստանյան «ՎԿոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։