Եթե երեխայի մոտ նկատել եք այս նշանները, նա կարող է սննդային պահվածքի հետ կապված խնդիրներ ունենալ

Marketium.ru-ն գրում է, որ ծնողների համար բավական դժվար է լինում երեխաների մոտ սննդային պահվածքի խնդիրները հասկանալը, քանի որ որոշ դեպքերում առողջ սնունդի նկատմամբ հետաքրքրությունն ու քաշի կորուստը կարող են կապված լինել անվտանգ պատճառների հետ։ Սակայն անորեքսիան, բուլեմիան կարող են աննկատ զարգանալ, հետևաբար՝ շատ կարևոր է հետևել երեխայի պահվածքին։

Զարմանալի սովորություններ և պահվածք՝ կապված սննդի հետ։ Նշաններից մեկը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, սննդային տարօրինակ սովորությունների առաջացումն է։ Կարող է նկատվել սննդակարգի փոփոխություն՝ որոշակի սկզբունքներին համապատասխան, քանակի անընդհատ փոփոխություն և այլն։

Ըմպելիքի և համեմունքի չափազանց շատ կամ անսովոր օգտագործում։ Երեխան կարող է սկսել չարաշահել սուրճն ու գազավորված ըմպելիքները կամ անսովոր հետաքրքրություն ցուցաբերել համեմունքի նկատմամբ։

Կարդացեք նաև

Տարվածություն քաշով, կազմվածքով, սննդով։ Եթե դեռահասը չափազանց շատ է վախենում ավելորդ կիլոգրամներից, դա կարող է վկայել սննդային պահվածքի խանգարման մասին։ Եթե երեխան անսպասելիորեն որոշում է փոխել սեփական սննդային սովորությունները և սննդակարգը, հարկավոր է հասկանալ այդ որոշման կայացման պատճառները։ Չի կարելի անուշադրության մատնել այն հանգամանքը, որ դեռահասը մյուսների համար ուտելիք է պատրաստում, սակայն գրեթե ոչինչ չի ուտում կամ ամեն անգամ սնունդ օգտագործելուց հետո զուգարան է վազում։

Մեկուսացում, հետաքրքրության կորուստ։ Եթե երեխան սկսում է մեկուսանալ, դադարում է շփվել ընկերների հետ, երկար ժամանակ է անցկացնում մարզասրահում, սա կարող է ահազանգ լինել ծնողների համար։ Սնվելու հետ կապված պահվածքի խանգարման դեպքում սննդակարգի հետ կապված հարցերը դեռահասի համար առաջին տեղում են լինում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս