Նոր «Միսս ԱՄՆ» է դարձել միջուկային կարգավորման հարցերի փորձագետ Քարա Մաքքալոուն
Նոր «Միսս ԱՄՆ» է դարձել Կոլումբիայի օկրուգից միջուկային քիմիայի մասնագետ 25-ամյա Քարա Մաքքալոուն: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի աշխատակցուհին առաջ է անցել իր մերձավոր մրցակիցներից՝ Նյու Ջերսիից ուսանողուհի Չավի Վերգից եւ Մինեսոթայի նահանգի ներկայացուցչուհուց՝ Մերեդիթ Գուուլդից, եւ Լաս Վեգասի արարողության ընթացքում նվաճել «Միսս ԱՄՆ»-ի թագը:
Քարա Մաքքալոուն ծնվել է Իտալիայի Նեապոլ քաղաքում, այնուհետեւ մեկնել է ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգ: Նրա խոսքով՝ ինքը կցանկանար երեխաներին ոգեշնչել՝ կարիերա անել գիտության, տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի բնագավառում:
Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին Լոս Անջելեսում: «Միսս ԱՄՆ» տիտղոսի համար պայքարում էին 51 նահանգների ներկայացուցչուհիներ:
Շոուի հրավիրված հյուրերն են դարձել ամբողջ աշխարհում հայտնի Cirque du Soleil-ի արտիստները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: