9/46 ընտրատեղամասում ոստիկանները տեղաշարժել են ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանն այն մասին, որ 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը: Գրառման մեջ ասվում է.

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:

Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան:

Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:

Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից:

Եկել ենք 9/46 տեղամաս պարզելու թե ոստիկանության ներգործությամբ բացվաց չհրկիզվող պահարանը ինչ վիճակում է։

Gepostet von Դավիթ Խաժակյան am Samstag, 13. Mai 2017

Տեսանյութեր

Լրահոս