Եթե Դուք չգիտեք՝ ինչով զարմացնել Ձեր մտերիմներին, ապա ուղղակի պարտավոր եք պատրաստել այս շոկոլադե պլոմբիրը
Գաղտնիք չէ, որ այսօր պաղպաղակի համն ընդհանրապես այն չէ, և դա օգտագործված տարբեր հավելումների պատճառով է, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այդ մթերքի արտադրությունը:
Առաջարկում ենք տանը պատրաստել առանց հավելումների շատ համեղ շոկոլադե պլոմբիր: Փորձեք պատրաստել, մի ծուլացեք և դրանով ուղղակի կզարմացնեք Ձեր մտերիմներին:
Ինչպես պատրաստել պլոմբիր
Բաղադրիչներ
1. Կաթ – 2 բաժակ
2. Շաքարավազ – 400 գ
3. Շոկոլադ – 100 գ
4. Ձվի դեղնուց – 6 հատ
5. Սերուցք – 3 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Կաթը, շաքարավազը, դեղնուցները խառնել և դնել գոլորշու վրա:
2. Շոկոլադը մանրացնել, հետո ավելացնել խառնուրդին:
3. Ստացված զանգվածը խառնել մինչև պնդանա, հետո վերցնել կրակից և թողնել, որ մի փոքր սառչի:
4. Լավ հարել սերուցքը՝ մինչև պնդանալը:
5. Ավելացնել այն մյուս բաղադրիչներին, դնել ցածր կրակի վրա և անընդհատ խառնելով եփել: Հիշեք, խառնուրդը չպետք է եռա:
6. Սառած խառնուրդը լցնել կաղապարների մեջ և դնել սառցարանի մեջ 2-3 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը