![](/banners/BeFunky-design.jpg)
ՏԻՄ ընտրություններն ապահովող տեխնիկական սարքավորումներում ծրագրային փոփոխություններ են եղել
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/yntrutyunner-3.jpg)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է հավելված` Երևանի ավագանու ընտրություններում տեխնիկական սարքավորումների միջոցով ընտրողների գրանցման ընթացակարգերը լրացնելու և ամբողջացնելու համար՝ հիմնվելով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջև առկա օրենսդրական տարբերությունների և տեխնիկական սարքավորումների ծրագրային փոփոխությունների վրա:
Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Տեսանյութը ներկայացնում է տեխնիկական սարքավորումների միջոցով ընտրողների գրանցման ընթացակարգը: