Բաժիններ՝

«Կարող եմ ինքնուրույն պատրաստել բրինձ, սպագետի, բայց թիմակիցներիս չեմ հրավիրում ընթրելու». անկեղծանում է Մխիթարյանը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդրե Էրերան խոսել են ամեն ինչի մասին, բացի ֆուտբոլից՝ անգլիական «Everything, but football» համանուն հաղորդաշարի ընթացքում:

Այս ֆուտբոլիստներին երկրպագուները ճանաչում են՝ որպես տաղանդավոր երիտասարդներ, սակայն կան մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց պատասխանները երկրպագուները ցանկանում են իմանալ:

Օրինակ՝ երկրպագուներին հետաքրքրում է, թե ովքե՞ր են թիմի ամենաուրախ ֆուտբոլիստները, ո՞ւմ ոճն է լավագույնը, ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ կցանկանային հանգստանալ այս կիսապաշտպանները, և այլն:

Առաջին հարցը, որ տվել էր հաղորդավարը կիսապաշտպաններին, այն էր, թե քանի լեզվով են խոսում  նրանք՝ ցանկանալով ճշտել՝ ճի՞շտ է, որ Մխիթարյանը խոսում է 6 լեզուներով: Հենրիխը նշել է, որ խոսում է ոչ թե 6, այլ 5 ու կես լեզուներով՝ նշելով, որ իր գերմաներենը մի փոքր կաղում է:

Կարդացեք նաև

Անդրե Էրերան համեստորեն նշել է, որ խոսում է իսպաներեն և քիչ անգլերեն, իսկ Ջեսի Լինգարդը, ցանկանալով անցնել Հենրիխին, կատակել է՝ ասելով, խոսում է 8-9 լեզուներով, սակայն դրանք գոյություն չունեցող լեզուներ են:

Ըստ Լինգարդի՝ թիմում ամենակատակասեր ֆուտբոլիստը Մխիթարյանն է: Մխիթարյանը համեստություն չի արել, և որպես ամենաուրախ ֆուտբոլիստ՝ նշել է ինքն իրեն: Սակայն երկրպագուների աչքերով՝ ամենաուրախ ֆուտբոլիստը Ջեսի Լինգարդն է:

Երկրպագուներին հետաքրքրել է նաև, թե արդյոք երիտասարդ ֆւտբոլիստները կարողանո՞ւմ են ինքնուրույն ուտելիք պատրաստել: Մխիթարյանը, ի տարբերություն իր խաղընկերների, նշել է, որ ինքնուրույն պատրաստում է, սակայն պատրաստում է միայն իր համար և հազվադեպ է հյուրասիրում իր պատրաստած սնունդը:

«Կարող եմ ինքնուրույն պատրաստել բրինձ, սպագետի, բայց թիմակիցներիս չեմ հրավիրում ընթրելու»,- նշել է Հենրիխը:

Սիրարփի Աղաբաբյան

Who is the worst cook on the team? Ander Herrera, Henrikh Mkhitaryan or maybe Jesse Lingard. Find out on our Everything But Football Football Show!

Gepostet von Chevrolet FC am Freitag, 12. Mai 2017

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս