Բաժիններ՝

Թուրքիայում զբոսաշրջային միկրոավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-­ի: Այս մասին հայտնել է Մուղլայի նահանգապետ Իմեր Չիչեկը:

Միջադեպը տեղի է ունեցել Մարմարիսի շրջանում Մուղլա­Անթալիա մայրուղու վրա: Հաղորդվում է, որ միկրոավտոբուսի վարորդը վտանգավոր շրջադարձի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն շուռ է եկել: Մայրուղին երկկողմանի փակ է:

«Սկզբում զոհերի թիվը 17 էր, սակայն հիվանդանոցում ևս երեքը մահացան: Հիմա զոհերի թիվը 20 է, վիրավորների թիվը` 11: Վիրավորների վիճակը ծանր է: Դա զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտուբուս է եղել: Օտարերկրացիներ չկան, բոլոր տուժածները մեր քաղաքացիներն են»,­-ասել է Չիչեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս